Շքեղ հագնված նախարարը գալիս է թագավորի պալատ: Անցնելով պահակախմբի մոտով պարծենում է.
- Բազմաթիվ բարեգործություններ և աշխատանքներ եմ կատարել: Եվ հիմա թագավորը կանչել է պարգևատրելու համար:
Երբ դուրս է գալիս պալատից, պահակախմբի մոտով անցնում է շփոթված և շվարած: Զինվորներից մեկը զարմացած հարցնում է.
- Թագավորը չպարգևատրե՞ց Ձեզ, որ այդքան բարի գործեր եք կատարել:
Նախարարը պատասխանում է.
- Թագավորը նշեց, որ պատասխանատվություն եմ կրում այն բոլոր բարի գործերի համար, որոնք կարող էի անել, բայց չեմ իրագործել, թեև ինձ մեծ հնարավորություն է տրված եղել...
Աստված տեսնում է այն, ինչ կարող էինք անել` լինի փոքր, թե մեծ, սակայն չենք իրագործել և հիշեցենելու է մեզ, երբ Իր առջև կանգնենք:
Հովհաննես Մանուկյան