Հնազանդ լինելու մասին

Սիղվիանեն Մարկոսին իր մյուս աշակերտներից շատ էր սիրում, և դրա պատճառով դժգոհություն եղավ: Մի օր հայրը կանչեց բոլորին, և առաջինը Մարկոսը եկավ: Քանի որ նա գրագիր էր, Սիղվիանեն մտավ նրա խուցը, որպեսզի տեսնի նրա գործը, և տեսավ, որ նա տառի կեսը գրել էր և կանչի վրա գցել էր գրիչն ու դուրս էր եկել: Մի անգամ էլ Մարկոսի մայրը եկավ`ընտիր սպասքով, և աղաչեց ծերին ցույց տալ իր որդուն, իսկ ծերը նրան ասաց. «Դո՛ւրս արի, և թո՛ղ մայրդ քեզ տեսնի»: Նա գնալով մոր մոտ` փակեց աչքերը և ասաց` ապրես, և ետ դարձավ: Չճանաչեց մայրը և վերստին աղերսեց ծերին ցույց տալ իր որդուն: Իսկ երբ ծերը հարցրեց, թե ինչու նա չգնաց մոր մոտ, ասաց. «Գնացի, հա՛յր, և, աղաչում եմ, այդքանն  էլ բավական  է»: Եվ Սիղվիանե ծերը համոզեց մորը՝ հեռանալ այնտեղից: Սրանից հետո բոլորն ասացին, թե Մարկոսն արժանի է սիրո, քանզի ում սիրում է Տերը, արժանի է, որ մենք ևս սիրենք:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․