23 Նոյեմբեր, Շբ
Հայր Ռոփոսն ասաց. «Երկնքում չորս գնդեր տեսա. առաջինը հնազանդների դասն էր, որոնք մարտիրոսների հետ էին` ոսկե հանդերձներով, երկրորդն աշխարհից օտարվածներն էին, երրորդը օտարասերներն էին և չորրորդը` ովքեր փախչում էին անապատ: Եվ Տիրոջ հրեշտակն ինձ ասաց. «Տե՛ս` մյուս առաքինություններն իրենք են ընտրում՝ որն ուզում են, իսկ հնազանդներն ուրիշների ընտրությունն են կատարում, և այն բոլոր առաքինություններից բարձր է»»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016