Հնազանդության մասին

Ոմն եղբայր նեղվեց մեկից և վեր կենալով գնաց մի ծերի մոտ և ասաց նրան. «Տրտում է հոգիս, հա՛յր»: «Ինչո՞ւ, եղբա՛յր», – հարցրեց նրան ծերը: Պատասխանեց նրան եղբայրը և ասաց. «Որովհետև ինձ խիստ տրտմեցրեց մեկը, և դևն ինձ գրգռում է` առավելապատիկը հատուցել նրան»: Ծերը նրան ասաց. «Եթե լսես ինձ և հնազանդվես` ինչ որ ասեմ, Աստված կփրկի քեզ քո այդ ախտից»: Իսկ նա ուխտեց անել` ինչ որ ասի: Ծերը նրան ասաց. «Գնա՛ քո սենյակը, աղոթի՛ր ամբողջ սրտով և քո աղոթքի մեջ օրհնի՛ր նրան»: Գնաց եղբայրը և արեց այնպես, ինչպես և ծերն ասաց` մի ամբողջ շաբաթ, և Աստված ջնջեց նրա սրտից տրտմությունը՝ իր հնազանդության  համար:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

16.07.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․