Հնազանդության մասին

Հայր Մեգեթայի մասին ասում էին, թե չափազանց խոնարհ էր, և քանի որ երկար ժամանակ աշակերտության մեջ էր եղել եգիպտացի մեծ ծերերի մոտ, տեսել էր և՛ հայր Սիսոյին, և՛ հայր Պիմենին: Սա բնակվում էր Սինայում: Եվ գնաց մի անգամ սուրբ հայրերից մեկը նրա մոտ և նրան ասաց. «Այս անապատում ինչպե՞ս ես ապրում, հա՛յր»: Պատասխանեց և ասաց. «Երկու օր պահեցողություն եմ անում, հա՛յր, և օրումեջ ուտում եմ մեկ հաց»: Ծերը նրան ասաց. «Լսի՛ր ինձ, որդյա՛կ, և ամեն օր կեր այդ հացի կեսը»: Եվ նա այդպես արեց՝ ըստ ծերի հրամանի, և հանուն հնազանդության լուծարեց իր պահեցողության սովորական կարգը:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

30.12.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․