Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Այս վանքի հայրերը մեզ պատմեցին մեկ այլ ծերի մասին և ասացին, թե մի մենակյաց կար` Պողոս անունով, հռոմեացի. սա մի անգամ գրաստներով բեռ տարավ, և իջևանատանը նրա ջորին` սատանայի ազդմամբ` կոխռտեց ու սպանեց մի փոքրիկ տղայի: Հույժ տրտմեց այս դեպքի վրա հայր Պողոսը և առանձնացավ անապատի մի վայրում, որ կոչվում է Հարոնան, և այնտեղ լռության մեջ ճգնում էր անապատականն ու ողբում էր մանուկի համար` ասելով. «Ես սպա­նեցի մանկանը, և իբրև մարդասպան` պիտի դատապարտվեմ»: Մեր­ձակայքում մի առյուծ կար, և Պողոսը միշտ գնալով առյուծի որջը՝ գրգռում ու զայրացնում էր նրան, որպեսզի ուտեր իրեն: Երբ տե­սավ՝ չի լինում, ինքն իրեն ասաց. «Ննջեմ առյուծի արահետի վրա, և երբ գնա գետը` ջուր խմելու, գտնի ինձ և ուտի»: Երբ պառկեց, ոչ շատ ժամանակ անց եկավ առյուծը՝ կատարելապես անմռունչ, մարդու նման, առանց կոխելու, ցատկեց նրա վրայով և ամենևին չմերձեցավ նրան: Այնժամ ծերը հասկացավ, որ Աստված թողություն շնորհեց իր մեղքերին, և դառնալով` եկավ մեր վանքը և ամեն ինչ պատմեց` ի շահ և ի հաստատություն:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

20.11.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․