25 Նոյեմբեր, Բշ
Հայր Պաքմեոսը մի մեռել տեսավ, որին տանում էին թաղելու, իսկ նրա կողքից երկու հրեշտակներ էին ընթանում: Սա խնդրեց Տիրոջից, որ հրեշտակներն իր մոտ գան. և եկան: Հարցրեց. «Ինչո՞ւ եք մեռելի հետ գնում»: Եվ նրանք ասացին. «Ես ուրբաթի հրեշտակն եմ, իսկ սա` չորեքշաբթիի, մեռյալը երբեք չլուծարեց այդ օրերի պահքը, մենք պատվում ենք սրան` մարմինը գերեզմանին հանձնելով, իսկ հոգին հանում ենք Աստծո մոտ` լի ուրախությամբ և աներկյուղ` դևերի պատերազմներից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016