2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Մի սուրբ հայր Սաբայի աշակերտը` աբբա Պետրոս քահանան, մեզ պատմեց սուրբ հոր մասին և ասաց. «Երբ աբբան սուրբ Մակա­րիոսի և Գերասիմի միաբանությունում էր, այնտեղ մի եղբայր վախ­ճանվեց. և չլսեց ծերը՝ մինչև որ եկեղեցու սպասավորը հնչեցրեց զան­գերը, որպեսզի բոլորը հավաքվեն` տանելու մեռելին: Եկավ ծերը և տեսավ եղբոր դին` դրված եկեղեցում, տրտմեց՝ «քանզի»,– ասաց,– «չողջունեցի նրան՝ նախքան այս կյանքից դուրս գալը»: Մոտեցավ մեռելի մահճին և ասաց. «Արի՛, եղբա՛յր, և ինձ ողջո՛ւյն տուր»: Եվ մեռելը նույն պահին հարություն առավ և ողջունեց ծերին: Եվ ծերը նրան ասաց. «Այժմ ննջի՛ր և հանգչի՛ր, մինչև գա Քրիստոս՝ Աստծո Որդին, և քեզ հարություն տա»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.12.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․