Հայրերից մեկն ասաց. «Նստել էին մի անգամ ծերերը և օգտակար բաներ էին խոսում, և նրանց մեջ մի տեսանող կար: Մինչ խոսում էին, նա տեսավ հրեշտակների, որ շարժվում էին նրանց վրա. և երբ օտար բաներ էին խոսում, հրեշտակները հեռանում էին, և գալիս էին դևերը` տիղմի մեջ թավալվող խոզերի նման, և նրանց մեջ էին ընկնում, իսկ երբ օգտակար բաներ էին խոսում, դարձյալ գալիս էին հրեշտակները և գովում էին նրանց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016