23 Նոյեմբեր, Շբ
Մեկ այլ սկյութացի ծեր բնակվում էր Պայեսիոսի լեռանը, և նրա մոտ Պաղեստինից մի դիվահարի բերեցին, և նա բժշկեց, իսկ նա նրան մատուցեց քուրձով լի ոսկի, սակայն ծերը չէր կամենում ընդունել, բայց տեսնելով, որ նա տրտմեց, դատարկեց քուրձը և ոսկին տվեց նրան և միայն դատարկ քուրձը վերցնելով իրեն՝ ասաց նրան. «Ոսկին տո՛ւր աղքատներին»: Քուրձն անթև զգեստ դարձրեց և երկար ժամանակ հագնում էր այն, որպեսզի հարվեր մարմինը, քանզի խիստ կոշտ էր այն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016