Հոգևորը և մարմնավորը

Մարդը ստեղծված է Աստծո պատկերով, օժտված ազատ կամքով և անմահ հոգով, բայց միևնույն ժամանակ մարդուն հատուկ են նաև անասնական հատկությունները ուտելու և սերնդագործման հետ կապված իրողություններով, մարդը հակված է դեպի անասնական կիրքը, որկրամոլությունը և այլ ահավոր մեղքերը: Եվ թվում է, թե մարդը աստվածային և կենդանական հատկությունների խառնուրդ է: Սակայն Երկնքի Արքայության մեջ մարդը լինելու է միայն իր աստվածային հատկություններով: Քրիստոս ասաց. «Երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ տղամարդիկ կին կառնեն և ո՛չ էլ կանայք մարդու կգնան, այլ կլինեն հրեշտակների նման, որ երկնքում են» (Մարկ. 12:25): Իսկ կերակրի վերաբերյալ Պողոս առաքյալն ասաց կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում. «Ուտելիքը որովայնի և որովայնը ուտելիքի համար է: Բայց Աստված և՛ այս, և՛ այն պիտի կործանի՚ (6:13): Հետևաբար, կարելի է ասել, որ երբ մարդը հետևում է հոգևորին, իր մեջ պայծառեցնում է աստվածային պատկերը, իսկ երբ առավել հետևում է կրքերին, շեշտում է իր անասնանմանությունը` ստվերելով իր աստվածային պատկերը: Դրա համար եկեղեցական հեղինակներից մեկն ասում է, որ Աստված մեզ տվեց և՛ հոգևորը, և՛ մարմնավորը, հոգևորը, որպեսզի վայելենք և հաճույք ստանանք, իսկ մարմնավորը, որպեսզի օգտվենք դրանից: Եվ ահա Քրիստոս մարդկությանը շնորհներ պարգևեց առաքինի, բարոյական ճիշտ կյանքով ապրելու և ճշմարիտ աստվածպաշտության ճանապարհով հաստատուն ընթանալու համար:

 

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

 

31.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․