Ծեր Ամփիլոքոսը (Մակրիս) տարիներ շարունակ Պատմոս կղզում գտնվող սուրբ Հովհաննես Ավետարանչի վանքի վանահայրն էր: Նա մի քանի վանք, մանկատուն և այլ աստվածահաճո կառույցներ էր հիմնել հունական կղզիներում: Իմաստուն ծերունին հաճախ էր առակներով խոսում:
- Հաճախ Քրիստոս գալիս է ու ձեր դուռը թակում, և դուք Նրան հրավիրում եք ձեր հոգու նախասենյակում սպասելու,- ասում էր նա հավատի մասին,- այնուհետև կրկին խորասուզվում եք ձեր գործերի մեջ ու մոռանում մեծն հյուրի մասին: Նա սպասում է, սպասում, բայց երբ չափազանց երկար ժամանակ չեք վերադառնում՝ հեռանում է: Ուրիշ դեպքերում այնքան զբաղված եք լինում, որ պատուհանից եք պատասխանում Նրան: Նույնիսկ ժամանակ չեք գտնում, որպեսզի դուռը Նրա առջև բացեք...
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի