Հոգու վնասը

Ոմն եղբայր հարցրեց հայր Պիմենին. «Իմ հոգին վնասվում է իմ վարդապետի մոտ, շարունակե՞մ մնալ նրա մոտ»: Ծերը գիտեր, որ նա վնասվում է, բայց զարմացած նրա հարցումի վրա, թե` մնա՞մ նրա մոտ, պատասխանեց. «Եթե կամենում ես, մնա»: Նա գնաց և մնաց նրա մոտ, հետո դարձյալ եկավ, թե` հոգիս վնասվում է, բայց ծերը չասաց` հեռացի՛ր նրանից: Իսկ երրորդ անգամ գալով` ասաց. «Գիտցի՛ր, որ այլևս չեմ մնա նրա մոտ»: Հայր Պիմենն ասաց նրան. «Ահա հիմա կապրես, գնա՛ և մի՛ նստիր նրա մոտ»: Եվ հայր Պիմենն ասաց նրան. «Ո՞վ է այն մարդը, որ երբ տեսնի իր հոգու վնասը, հարցման կարիք կունենա: Ծածուկ խորհուրդների մասին է հարկավոր հարցնել, քանզի դա միայն ծերերին է վերապահված քննել, իսկ հայտնի մեղքերի մասին պետք չէ հարցնել, այլ հարկավոր է շուտափույթ կտրել հեռացնել»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

02.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․