Ինչ չափով, որ չափեք

Մի աղքատ մարդ կար, որի կինը կարագ էր պատրաստում, և ամուսինն այն վաճառում էր տեղի նպարեղենի խանութում: Կինը կարագը շրջանաձև կտորներով էր պատրաստում և ամեն մեկի քաշը մեկ կիլոգրամ էր:

Մի անգամ նպարավաճռը սկսեց կասկածել աղքատի ազնվությանը և որոշեց կշռել կարագի կտորները: Պարզվեց, որ դրանցից յուրաքանչյուրը ոչ թե մեկ կիլոգրամ է, այլ՝ ինը հարյուր գրամ: Նա սարսափելի զայրացավ:

Հաջորդ առավոտ, երբ աղքատը կրկին խանութ եկավ, նպարավաճառը բարկացած ասաց.

- Այլևս մի՛ բեր քո կարագները, միևնույն է չեմ ընդունի դրանք քեզնից, խաբեբա՛: Դու ասում էիր, թե կտորները մեկ կիլոգրամանոց են, իսկ իրականում ինը հարյուր գրամ են: Ես թույլ չեմ տա հիմարեցնել ինձ:

Խեղճը շվարեց մի պահ, հետո ասաց.

- Մենք կշեռք չունենք: Որպես չափի միավոր ծառայում էր այն մեկ կիլոգրամ շաքարը, որ քեզնից էի գնել…

«Ինչ չափով, որ չափեք ուրիշներին, նույն չափով Աստված ձեզ կչափի» (Մրկ. 4:24):

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

29.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․