23 Նոյեմբեր, Շբ
Մի վանական եղբայր ծերին հարցրեց, թե պահքն ինչ է:
- Հիմա կբացատրեմ,- ասաց ծերն ու սկսեց պատմել վանականին նրա գործած բոլոր մեղքերը:
Վանականն ամոթից չգիտեր ինչ անել: Նա ծնկի էր իջել ծերի դիմաց ու արտասվում էր: Իսկ ծերը ժպիտով ասաց.
- Գնա՛ ճաշիր:
- Ոչ, Հա՛յր, շնորհակալ եմ, չեմ ուզում,- պատասխանեց վանականը:
- Հենց դա էլ պահքն է, երբ հիշում ես մեղքերիդ մասին, ապաշխարհում ես և այլևս չես մտածում ուտելիքի մասին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի