23 Դեկտեմբեր, Բշ
Փետրվարի 28-ին՝ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցում առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ տեղի ունեցավ թեմական ինտելեկտուալ մրցույթի ձմեռային փուլը՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ծրագիրն իրականացվում է ավելի քան 8 տարի: Մրցութային հարցերը տարբեր բնագավառներից են և խրախուսում են երիտասարդների բազմակողմանի զարգացմանը:
Այս խաղն առանձնանում էր նրանով, որ հարցերի շրջանակում ընդգրկվել էին թեմաներ, որոնք վերաբերվում էին Հայոց Ցեղասպանությանը, հայկական ինքնապաշտպանությանը, ֆիդայական շարժումներին և այլն:
Սա Արարատյան Հայրապետական թեմում Հայոց Ցեղասպանությանը նվիրված երկրորդ մրցույթն էր. առաջինն անցկացվեց անցած տարի նոյեմբերի 24-ին՝ «100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի շրջանակում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին