Իրական երջանկության և հարստության աղբյուրը

Տերը, բախելով յուրաքանչյուրի սիրտը, առատորեն Իր խոսքն է սերմանում: Ամենատես Աստված սերմանում է ու սպասում ցանկալի պտուղների, թե երբ մարդն իր կամքով ընդառաջ կգնա Իր խոսքին, նրանով կապրի ու կհարստանա: Իսկ կենսատու սերմերն աճում ու պտղաբերում են միայն այն սրտերում, ովքեր Աստծո խոսքին ունկնդիր լինելուց զատ, թույլ են տալիս, որ այն արմատավորվի, աճի, այսինքն՝ կյանքի վերածվի՝ պտղաբերելով մեկի դիմաց երեսուն, վաթսուն և հարյուր: Աստվածահաճո պտուղներով հարստացած անձը հարստանում է ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական կյանքի համար և ուրախություն պատճառում նախ Պարգևատուին, ապա իրեն և պտուղները վայելողներին:

Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում գործող սոցիալական ծրագրերը շատ շատերին են երջանկացրել ու հարստացրել աստվածահաճո պտուղներով: Ամեն անգամ այդ ուրախությունն ապրելու հնարավորությունն են ունեցել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի աջակիցները, որոնք ինչպես համայնքի, այնպես էլ Հայաստանում ու արտերկրում բնակվող հավատավոր մեր հայորդիներն են: Համավարակի այս օրերին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին շարունակում է աջակցություն ցուցաբերել ընտանիքներին: Օգոստոսի 3-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի շրջանակում, Թևոսյան Վլադիմիրին (30 տ.) փոխանցեց դրամական աջակցություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Վլադիմիրն իր կնոջ և տղայի հետ բնակվում է Մարգարյան 1 նրբ. 10 շ. 20 բն. հասցեում: Նա իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին:

 

Կարինե Սուգիկյան

03.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․