25 Նոյեմբեր, Բշ
Մի մեծահարուստ իր տունը վարձով տվեց աղքատ մեկի և նրան կողոպտել կամենալով` տանը թողեց ամաններ, որոնցից մի քանիսը ձեթով լի էր, իսկ մյուսները՝ կիսատ: Երբ տունը վերադարձնելու պայմանավորված ժամկետը լրացավ, մեծահարուստը եկավ` ամաններն ստուգելու: Տեսնելով թերիները` աղքատին գողության համար զրպարտեց: Երբ աղքատը դատարան կանչվեց, փրկվելու այլ ելք չկար, բացի միայն հատուցելուց: Իսկ մեկը, որի անունը տնանկների Ապավեն էր, աղքատին մի կողմ տարավ ու հարցրեց.
-Անմե՞ղ ես, թե՞ պարտապան:
Պատասխանեց՝ անմեղ:
Ապա նրա հետ վերադարձավ դատարան և համառորեն պահանջում էր, որ չափեն այն ամանները` ավելացնելով, որ եթե նույնքան մրուր գտնվի կիսատների մեջ, որքան լի ամանների, աղքատը թող փոխհատուցի, իսկ եթե ոչ` թող ազատվի: Եվ պարզվեց, որ կարասները կիսատ էին: Այսպես, աղքատն ազատվեց, իսկ մեծահարուստը դատապարտվեց:
Հայելի վարուց