Ջահ

Ջահը բազմաթիվ ճյուղերով աշտանակների կամ կանթեղների միացությունն է, որ շղթաներով կախում են առաստաղից լուսավորության համար: Հնում աշտանակների վրա ամրացնում էին մոմեր, կանթեղների մեջ լցնում ձեթ և վառելով լուսավորում էին սրահները, եկեղեցիները: Այսօր մոմերին և կանթեղներին փոխարինել են էլեկտրական լամպերը: Ջահերը պատրաստված են լինում պղնձից, երկաթից և այլ մետաղներից, ինչպես նաև լինում են բյուրեղապակյա:

Ջահերը սովորաբար մեծ շրջանով են, որի վրա հարմարեցված են լինում բազմաթիվ լապտերներ: Այդ շրջանը խորհրդանշում է երկնքի հաստատությունը, իսկ լապտերները՝ աստղերը, ինչպես նաև արդարների և անթիվ հրեշտակների մշտալույս պայծառությունը իմանալի երկնքում, որոնց բարեխոսությամբ մենք լուսավորվում և զվարթանում ենք եկեղեցում:

18.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․