25 Նոյեմբեր, Բշ
Հայր Իսիդորոս քահանայի մասին ասում էին, թե նրա մոտ եկավ մի եղբայր և հրավիրեց նրան սիրո ճաշի: Ծերը չկամեցավ գնալ, այլ ասաց նրան. «Ադամը կերակուրից հաղթվեց և ընկավ դրախտից»: Եղբայն ասաց. «Դու և՞ս երկնչում ես կերակուրներից և խցից ելնելուց, հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Ինչո՞ւ չվախենամ, որդյա՛կ, մի՞թե դևը որպես մռնչացող առյուծ չի շրջում և փնտրում, թե ո՛ւմ կուլ տա և կորստյան մատնի»: Եվ բազմիցս ասում էր. «Եթե մեկն իրեն տա ճաշկերույթների ու գինարբուքի, չի կարող ցանկությունների պատրող խորհուրդներից ազատվել: Ղովտն էլ երբ իր դուստրերի կողմից հարկադրված՝ հարբեց գինով, դևը հեշտությամբ հարբածությունից նրան գցեց անօրեն շնության մեջ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016