Վանքի բակում մի երիտասարդ վանական փայտ էր կոտրում: Մոտակայքով անցնող ծերն ասաց.
- Եղբա՛յր, կացինդ ինձ կայծակ է հիշեցնում:
- Որովհետև այդքան արա՞գ եմ դրանով աշխատում,- գոհունակությամբ հարցրեց վանականը:
- Ո՛չ, որովհետև այն երբեք միևնույն տեղին երկրորդ անգամ չի հարվածում,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի