Ոմն եղբայր հարցրեց մի ծերի և ասաց. «Ո՞րն է բարի գործ, որ կատարեմ և դրանով ապրեմ»: Եվ ծերն ասաց. «Աստված գիտե բարին, որդյա՛կ, սակայն լսեցի, որ մեկը մեծապես սիրելի աբբա Անտոնիոսի հետ բնակվող աբբա Նեսթերինոսին հարցրեց, թե` ո՛րն է բարի գործը, որ անեմ: Նեսթերինոսն ասաց. ամեն կենցաղավարություն տարբեր է, քանզի Աբրահամը օտարընկալ և հյուրասեր էր, և Աստված նրա հետ էր, Դավիթը հեզ էր, և Աստված նրա հետ էր, Եղիան սիրում էր լռություն, և Աստված նրա հետ էր. դու ևս ջանա պահել այս ամենը և կապրես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016