23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբեր 13-ին Երևանի Աբովյան- Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտակա կանգառներում ԱՀԹ-ի երիտասարդները քաղաքային տրանսպորտի վարորդներին խաչեր և խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին՝ նրանցից վերցնելով աչքուլունքները:
Խաչի պահպանիչ աղոթքներ նվիրեցին նաև ուղևորներին՝ բացատրելով խաչին ապավինելու և նրա զորությանը հավատալու կարևորությունը:
Երիտասարդները նպատակ ունեն մարդկանց մեջ ամրացնել Տիրոջ խաչի նկատմամբ ունեցած հավատն ու վստահությունը:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ սրբազան արքեպիսկոպոսի օրհնությամբ և երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ թեմի երիտասարդները Խաչի քարոզ իրականցնում են արդեն երկրորդ անգամ. մեկնարկը եղել է մայիսի 18-ին՝ Գյուտ խաչի տոնին, Երևանի Մաշտոցի պողոտայում:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին