4 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ իմացավ, որ հպարտները դրախտ չեն մտնելու և աղաչեց Աստծուն.
- Տե՛ր Աստված, ինձ խոնարհություն տուր:
Չէր հասցրել խոսքն ավարտել, երբ մի մարդ նրա կողքով անցնելիս, կոպտորեն հրեց նրան:
- Մի քիչ զգույշ եղե՛ք,- հանդիմանեց նրան մարդը:
Իսկ անծանոթը ներողություն խնդրելու փոխարեն սկսեց հանդիմանել նրան ու ծաղրել: Եվ վեճը գնալով թեժացավ:
- Ախր դու ո՞վ ես, որ հրես ու վիրավորես ինձ,- չէր հանգստանում մարդը:
Եվ ի պատասխան լսեց.
- Ես նա եմ, ում քիչ առաջ օգնության կանչեցիր: Որովհետև եթե ես չլինեմ, ինչպե՞ս պիտի խոնարհություն սովորես:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը