4 Նոյեմբեր, Բշ
Անտոն Անապատականը լսում է մի ճգնավորի մասին, որը կատարյալ էր դարձել առաքինությունների մեջ, և խնդրում ճգնավորին իր մոտ բերել, որ տեսնի և զրուցի: Երբ բերում են, Անտոնը խցում չի լինում: Քիչ հետո մտնում է խուց և ոչ ոքի ուշադրություն չդարձնելով` իր գործերն է անում, խուցը դասավորում, դուրս գալիս, նորից մտնում: Ի վերջո առաքինությամբ հայտնի ճգնավորը չի դիմանում, պոռթկում է և ասում. «Ցանկացար ինձ տեսնել, և այսքան երկար ճանապարհ կտրեցի, մինչդեռ հիմա ոչ մի ուշադրություն չես դարձնում»: Այդ ժամանակ Անտոնը նրան խրատում է և ասում. «Թեև ասում են, թե կատարյալ ես դարձել առաքինությունների մեջ, բայց իրականում դու նման ես ավերված գյուղի, որովհետև մի փոքրիկ արհամարհանքին անգամ չկարողացար դիմանալ»:
Տեր Ադամ քհն. Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» գրքից