23 Նոյեմբեր, Շբ
Երկու արյունակից եղբայրներ կային, որոնց սատանան կամեցավ գժտեցնել միմյանց հետ: Մի օր կրտսեր եղբայրը վառեց ճրագը և դրեց աշտանակի վրա, և սատանայի ազդմամբ աշտանակն ընկավ, և ճրագը հանգչեց. իսկ եղբայրը բարկանալով՝ խփեց նրան: Վերջինս ծունկի եկավ նրա առաջ` ասելով. «Համբերի՛ր, եղբա՛յր, և նորից կվառեմ»: Եվ ահա եկավ Տիրոջ զորությունը և տանջեց դևին մինչև առավոտ, և դևը գնալով՝ պատմեց ողջ եղելությունը դևերի իշխանին, որը կուռքերի մեհյանում էր: Հեթանոսների քուրմը, լսելով այս պատմությունը, որ պատմում էր դևն իր ընկերներին, գնաց մենակյացների մոտ և կրոնավոր դարձավ, և մեծ խոնարհություն հանձն առավ` ասելով. «Խոնարհությունը խորտակում է թշնամու ողջ զորությունը»: Ինչպես և ինքն իսկ լսել էր դևերից, որ ասում էին. «Երբ խռովություն ենք գցում մենակյացների մեջ, և նրանցից մեկը խոնարհվելով ընկնում է եղբոր առաջ` մեր ողջ զորությունը խափանվում է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016