25 Նոյեմբեր, Բշ
Վիճեցին դռան կողպեքն ու բանալին, և դրանցից ոչ մեկը չցանկացավ առաջինը հաշտվել:
- Ինչպե՞ս թե,- մտածում էր բանալին,- այս կողպեքն առանց ինձ ուղղակի երկաթի մի կտոր է:
Իսկ կողպեքն այլ կարծիքի էր.
- Եթե այս բանալին կոտրվի, ապա հեշտությամբ մեկ ուրիշով կփոխարինեն այն:
Մարդիկ սպասեցին-սպասեցին և որոշեցին դռան կողպեքը փոխել: Իսկ հին կողպեքն ու բանալին ստուգեցին և ոչինչ չհասկացան, քանի որ երկուսն էլ անվնաս էին ու պետք է, որ աշխատեին: Բայց քանի որ չէին աշխատում՝ երկուսն էլ աղբանոց նետեցին՝ ժանգոտելու…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի