Գողերը մտան հայր Մովսեսի խուցը, և նա աղաղակ բարձրացրեց. ելան եղբայրները, բռնեցին գողերին և ուղարկեցին Ալեքսանդրիա` իշխանի մոտ, և իշխանը նրանց բանտ գցեց: Եվ հայր Պիմենը թուղթ ուղարկեց հայր Մովսեսին` գրելով. «Հա՛յր Մովսես, հիշի՛ր առաջին մատնիչին»: Հայր Մովսեսը գնաց, աղաչեց իշխանին և ազատել տվեց գողերին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016