23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ հայր Մակարը գնաց հայր Անտոնի մոտ և նրա հետ խոսելուց հետո վերադարձավ Սկյութիա, և հայրերն ընդառաջ ելան նրան: Եվ մինչ խոսում էին, ասաց նրանց ծերը. «Հարցրի հայր Անտոնին և ասացի. «Ինչո՞ւ այստեղ պատարագողներ չկան»»: Իսկ ընդառաջ եկած հայրերն սկսեցին խոսել այլ բաների մասին և չհարցրին, որ իմանան հայր Անտոնի պատասխանը հարցվածի մասին, և ծերն այլևս ոչինչ չասաց նրանց. քանզի եթե հայրերը տեսնում էին, որ մեկը շեղվել է հարցից, այլևս ոչինչ չէին ասում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016