Կարեկցանքը շրջում է աշխարհում, ձեռնափայտով ճանապարհը շոշափում: Ում հանդիպում է ողորմություն է խնդրում: Եվ բոլորին անխտիր շնորհակալություն է հայտնում՝ և՛ նրանց, ովքեր ողորմություն են տալիս, և՛ նրանց, ովքեր կողքով են անցնում: Եվ հատկապես վերջիններին՝ բարօրություն և հավիտենական փրկություն մաղթելով նրանց:
Մարդիկ կարծում են, թե նա կույր է:
Իսկ կարեկցանքն ամեն ինչ տեսնում է: Ուղղակի խղճում է բոլորին: Եվ հատկապես նրանց, ովքեր իրեն ոչինչ չեն տալիս…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի