Լանջախաչ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես գնահատանք քահանաներին, վարդապետներին հատուկ կոնդակով պարգևատրում է լանջախաչով, որը եկեղեցականներին շնորհվող պատվո նշան է: Այն հոգևորականները կրում են կրծքին շղթայից կախված, որ խորհրդանշում է եկեղեցու սպասավորի սրտում հաստատված հավատն ու սերը Աստծո հանդեպ: Քահանայականը մի փոքր զարդարված, նախշերով, արծաթ-ոսկեջրած խաչ է, 10 սմ երկարությամբ: Վարդապետականն էլ նույնչափ կամ մի քիչ ավելի մեծ խաչ է, զարդարված է ոչ միայն նախշերով, այն նաև ակերով, կենտրոնում Հիսուս Քրիստոսի պատկերն է, վրայի կողմում թագ՝ ռուսական կայսերական թագի ձևով և ներքևում փոքրիկ մի զարդ կախված: Վարդապետականին հաճախ անվանում ենք «ականակուռ»: Վարդապետական լանջախաչ տրվում է նաև արժանավորագույն քահանաներին: Գործածվում է բոլոր հանդիսավոր և պաշտոնական առիթներով և՛ եկեղեցում, և՛ եկեղեցուց դուրս:

Լանջախաչի օգտագործումը Հայ եկեղեցի է մտել XIX դ-ից:

02.05.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․