28 Նոյեմբեր, Եշ
Մի հարուստ մարդ ընթանում էր իր շքեղ կառքով, որ վեց զտարյուն ձիեր էին տանում, որոնք աշխարհի տարբեր երկրներում էին գնվել: Հանկարծ կառքը ճահճուտի մեջ խրվեց և որքան էլ կառապանը մտրակեց ձիերին՝ չկարողացան տեղից շարժվել: Որոշ ժամանակ անց ճանապարհին մի գյուղացի հայտնվեց իր սայլով, որին երկու ձիեր էին լծված և հեշտորեն անցավ այն նույն ճահճուտի միջով: Հարուստը զարմացավ ու գյուղացուն հարցրեց.
- Ո՞րն է քո խղճուկ ձիերի գաղտնիքը:
Եվ նա պատասխանեց.
- Թեկուզև ձեր ձիերն առանձին-առանձին ուժեղ են, բայց բոլորն էլ տարբեր ցեղատեսակների են: Դրանցից յուրաքանչյուրն իրեն լավագույնն է կարծում և իր կողմն է քաշում: Մեկին մտրակում ես, իսկ մյուսը դրանից միայն ուրախանում է: Իսկ իմ ձերը հասարակ ձիեր են, նույն տեսակի՝ մատակն իր քուռակի հետ: Բավական է միայն մեկին մտրակով սպառնաս, երբ մյուսը ողջ ուժերը լարում է, որպեսզի օգնի նրան:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի