Մի անգամ Տեր Աստված իր մոտ կանչեց հրեշտակներին ու կարգադրեց Իր մոտ բերել այն ամենալավը, որ կգտնեն Երկրի վրա: Հրեշտակներն աստվածային լույսի ճառագայթներով իջան երկնքից ու ցրվեցին Երկրի բոլոր անկյուններով՝ կարգադրությունը կատարելու համար:
Որոշ ժամանակ անց, երկրային ընծաներով, ետ վերադարձան: Եվ յուրաքանչյուրը բերեց այն ամենալավը, որ իրեն հաջողվել էր գտնել: Միայն մեկը դեռ չէր վերադարձել: Բայց ահա, նա էլ վերադարձավ ու ասաց Տիրոջը.
- Զղջացող մեղավորի տեսա, ով դառնորեն հեծեծում էր ու թողություն խնդրում: Նա ջերմեռանդորեն աղոթում էր ու հեկեկում՝ զղջալով իր մեղքերի համար:
Եվ ուրախացավ Աստված ու ասաց.
- Դա ամենալավ ընծան է: Զղջացող մեղավորի արտասուքը թանկարժեք նվեր է ինձ համար:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի