25 Նոյեմբեր, Բշ
Երկու ընկեր ուղևորվեցին անտառ՝ հանգստանալու: Նրանք հաշվի չէին առել, որ զառիվեր արահետով պետք է վեր բարձրանային դեպի գեղեցիկ հովիտն ու աղբյուրը, և չափից ավելի մթերք էին վերցրել իրենց հետ: Երկար վերելքից հոգնելով՝ ընկերները կանգ առան ու ստվերի տակ նստեցին հանգստանալու:
- Ոչինչ,- ասաց նրանցից մեկը,- կարևորը ամեն ինչ վերև բարձրացնել էր: Սրանից հետո արահետն այնքան էլ ուղղաձիգ չէ, այնպես որ ավելի հեշտ կլինի:
- Իսկ ինձ համար արդեն հեշտ է,- պատասխանեց երկրորդը:
- Ինչո՞ւ,- զարմացավ առաջինը:
- Որովհետև պաշարիս մի մասը ճանապարհի թփերի մեջ թողեցի: Ում պետք է՝ թող վերցնի, չեմ ափսոսում:
«Քեզ մե՛կ բան է պակասում. եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր ինչ որ ունես ու աղքատների՛ն տուր և երկնքում գանձեր կ՚ունենաս. և վերցրո՛ւ խաչդ և արի՛ իմ ետևից» (Մարկ. 10:21)։
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի