20 Նոյեմբեր, Դշ, Հինանց պահքի Գ օր

Մար­դու սկզբնա­կան վի­ճակն ու պա­տվի­րա­նա­զան­ցու­թյունը

Մար­դու հո­գևոր և թե մարմ­նավոր ա­րա­րած լի­նե­լը բնա­կա­նա­բար ցույց է տա­լիս, որ նա յուր մարմ­նով հարա­տևում է հո­ղի կա­պակ­ցու­թյամբ, իսկ հո­գով կեն­դա­նի է Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյամբ: Հո­գով նա Աս­տու­ծուցն է, ուստիև նո­րա հո­գևոր կյան­քը ներ­կա­յաց­նում է մեզ մի պատ­մու­թյուն` թե նա յուր կամ­քով և ինք­նա­գի­տակ­ցու­թյամբ ի՞նչ դիրք բռնեց Աս­տու­ծո կամ­քի և հայտ­նու­թյան վե­րա­բեր­մամբ: Աս­տված ինչ­պես որ մար­դու մարմ­նի գո­յու­թյան և բա­րե­վա­յե­լուչ կյան­քի հա­մար դրավ նո­րան երկ­րավոր եր­ջան­կու­թյան դրախ­տի մեջ, նո­րա հո­գու կեն­դա­նու­թյան ու զորավո­րու­թյան հա­մար ևս ե­րա­նա­կան վի­ճակ շնոր­հեց, այ­սինքն` ար­ժա­նաց­րեց նո­րան յուր ա­մե­նա­մոտիկ հա­ղոր­դակ­ցու­թյան, ո­րի կա­տա­րյալ ի­րա­կա­նա­ցու­մը մի­միայն աշ­խար­հի վեր­ջում պետք է լի­նի, դեպի այդ վերջ­նա­կան նպա­տա­կը պետք է մարդ դի­մեր` երկ­րի վրա ապ­րե­լով և Աս­տու­ծո կամ­քի հայտ­նու­թյան տե­ղյակ լի­նե­լով: Սա­կայն նա ստեղ­ծված էր ա­զատ կամ­քով, ո­րով պայ­մա­նավո­րված էր նո­րա այդ ըն­թաց­քի ճշմա­րիտ ուղ­ղու­թյան ընտ­րու­թյունը. «Անձ­նիշ­խան կամս է հրեշ­տա­կաց եւ մարդ­կան, որ յԱս­տու­ծոյ պա­տուեալ, զի որք ըն­տիրքն ի­ցեն` ե­րե­ւես­ցին ի նո­սա» (Հաճ., Բ 20): Հե­տևա­բար նա թե՛ կամ­քի կա­տա­րյալ ա­զա­տու­թյամբ վա­յե­լում էր Աս­տու­ծո ա­ռատ շնորհ­ներն և թե՛ ա­րա­րա­ծա­կան ինք­նա­գի­տակ­ցու­թյուն ու­նե­նա­լով հան­դերձ` գի­տեր Աս­տու­ծո սուրբ կամ­քը: Ու­րեմն մար­դու թե՛ մարմ­նավոր ու թե՛ հո­գևոր կյան­քը սկիզբն է առ­նում այդ վի­ճա­կից, և այդ վի­ճա­կը պետք է ժա­ռան­գա­բար սե­րվեր սերն­դեսե­րունդ: Այդ սկզբնա­կան վի­ճակն այն­պես զորավոր էր, որ կա­րո­ղու­թյուն ու­ներ հառաջա­դի­մե­լու և մար­դուն յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հասց­նե­լու: Այդ վի­ճա­կում մար­դը ոչ թե լիո­վին կա­տա­րյալ էր, ինչ­պես որ հան­դեր­ձյալ կյան­քումն է լի­նե­լու, այլ նա ու­ներ յուր մեջ հառաջա­դի­մե­լու և յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հաս­նե­լու մի­ջո­ցի, կա­րո­ղու­թյան սկզբնավո­րու­թյունը: Մարդն այդ վի­ճա­կում ոչ թե կա­տա­րյալ սուրբ կամք ու­ներ, այլ նա ան­մեղ էր, մեղք չգի­տեր և կա­րող էր սուրբ կամ­քով ա­ռաջ­նոր­դվել (Ա Կոր., ԺԵ 45-47)` յուր կոչ­ման ի­րա­կա­նաց­ման հա­մար: Նա կեն­դա­նի հա­ղոր­դակ­ցու­թյուն ու­ներ Աս­տու­ծո հետ, ո­րով ա­զա­տա­պես կա­րող էր ե­րա­նու­թյուն վա­յե­լել կամ այլ կերպ ա­սած` դրախ­տում եր­ջա­նիկ լի­նել: Աս­տված նո­րան ամեն հնա­րավո­րու­թյուն տվել էր դրախ­տի բնա­կիչ լի­նե­լու և կա­տա­րե­լա­գոր­ծվելու:

Ու­րեմն մար­դը կա­րող էր այդ դրախ­տա­յին վի­ճա­կը վա­յե­լել, ե­թե միայն կա­մե­նար, զի Աս­տու­ծո տվա­ծը, Աս­տու­ծո պատ­կեր լի­նե­լու ե­րա­նու­թյունը ոչ թե միշտ կա­րե­լի էր ու­նե­նալ ա­ռանց աշ­խա­տա­նաց, այլ պահ­պա­նե­լով ու կա­տա­րե­լա­գոր­ծե­լով: Այ­լա­պես ա­սած` մար­դու կո­չումն էր Աս­տու­ծո շնոր­հա­ծով ձգտել դեպի աստ­վա­ծա­դիր նպա­տա­կը, ո­րով նա թե՛ յուր մեջ սկզբնավո­րվա­ծը կզար­գաց­ներ և թե՛ ե­րա­նու­թյան մեջ կլի­ներ: Այդ­պես պետք է լի­ներ, վասն­զի նա ա­զատ կամք էր վա­յե­լում: Մար­դու ճշմա­րիտ կո­չումն էր հրեշ­տա­կաց կար­գավո­րու­թյան մեջ մտնե­լու` ըստ Աս­տու­ծո հրավերին և ըստ աստվա­ծա­սի­րա­կան ար­ժա­նյաց (Հաճ., Ե 55. Շար., 634. Եզ­նիկ, 41-44):

Բայց մար­դու աշ­խա­տանքն ու ձգտում, ա­զատ կամ­քի ճշմա­րիտ ուղ­ղու­թյունն ու պսա­կավո­րվի­լը ե­րևան կգար մի­միայն փոր­ձու­թյան հան­դի­պած ժա­մա­նակ, իսկ այդ փոր­ձու­թյունը հնա­րավոր էր այն պատ­ճա­ռով, որ բա­ցի Աս­տու­ծուց կար մար­դու հա­յե­ցո­ղու­թյան ա­ռաջ մի գրավիչ աշ­խարհ: Այդ աշ­խար­հը կա­րող էր հրա­պու­րել մար­դուն և մին­չև ան­գամ Աս­տու­ծո տե­ղը փո­խա­րի­նել` նա­յե­լով, թե մար­դը յուր աստվա­ծա­յին պատ­կեր լի­նե­լը կդի­տեր` ըստ յուր հո­գևո՞ր էու­թյան, թե՞ յուր աշ­խար­հա­յին պատ­կեր լի­նե­լով կզբա­ղվեր` ըստ յուր մարմ­նավոր գո­յու­թյան: Հե­տևա­բար մարդ, ե­թե յուր հո­գևոր հակ­ման ճա­նա­պար­հը բռներ, չէր հրա­պու­րվիլ աշ­խար­հա­յին սկզբուն­քով, իսկ ե­թե մարմ­նավո­րի ըն­թաց­քին ուշք դարձ­ներ, կա­րող էր են­թար­կվել ար­տա­քին հրա­պույ­րի:

Ա­հա այս վի­ճա­կը նկա­րագ­րված է Ս. Գրքում պատ­կե­րավոր կեր­պով, որ դրախ­տի մի­ջի կե­նաց ծա­ռը դեպի աստվա­ծա­յին կեն­դա­նու­թյունն էր կո­չում, իսկ «բար­վո և չա­րի գի­տու­թյան» ծառն, ո­րից ար­գե­լված էր ու­տել, հրա­պու­րում էր ընկ­նե­լու բա­րի և չար մտա­ծո­ղու­թյան ընդ­հար­ման կամ մի ճգնա­ժա­մի մեջ (Ծննդ., Բ 16. Հաճ., 109-125. Ընդհ., 333. Հարց., 223, 220): Բա­րին և չա­րը դրված էր նո­րա ա­ռաջ, և նա կա­րող էր ընտ­րել յուր կա­մե­ցա­ծը` կա՛մ Աս­տու­ծո կամ­քը և կա՛մ ար­տա­քին հրա­պույ­րը: Ե­թե նա մնար բար­վո մեջ, կհարա­տևեր յուր ե­րա­նու­թյան մեջ, իսկ ե­թե կա­մե­նար չա­րը ի­մա­նալ, չա­րի համն էլ ճա­շա­կել, ար­տա­քին հրա­պույրն էլ փոր­ձել, կճա­շա­կեր միան­գա­մայն և մա­հը: Չա­րի մա­սին նա պետք է միայն այն­քան գի­տե­նար, որ օտար է, խորթ է, և ին­քը պետք է միշտ հաղթող լի­նի նո­րա վրա` տես­նե­լով, բայց չըն­դու­նե­լով յուր մեջ. իսկ ե­թե ըն­դու­նի յուր մեջ, ճա­շա­կե, կընկ­նի յուր կո­չու­մից և, փո­խա­նակ ըստ յուր կոչ­ման աշ­խար­հից ա­զատ լի­նե­լու, նո­րան կեն­թար­կվի:

Ու­տե­լով բար­վո և չա­րի գի­տու­թյան ծա­ռի պտղից, որ բո­վան­դա­կում էր յուր մեջ աշ­խար­հի գրավիչ հրա­պույ­րը, նա Աս­տու­ծո պես էր դառ­նա­լու, վասնզի յուր ա­զա­տու­թյամբ հաս­կա­նա­լու էր, թե ինքն աշ­խար­հի ինք­նու­րույն տերն է: Մինչ­դեռ կե­նաց ծա­ռի պտուղն ու­տե­լով, որ Աս­տու­ծո շնոր­հաց պտուղն էր, միշտ հա­մոզ­ված կլի­ներ, որ ա­մե­նայն ինչ վա­յե­լե­լու էր իբ­րև Աս­տու­ծո շնորհ: Ար­գե­լված պտղի մեջ մար­դուն հրա­պու­րում էր ա­շխար­հա­յին սկզբուն­քը, աշ­խար­հի ընդ­դի­մա­դիր, ինք­նու­րույն դիրք բռնելն Աս­տու­ծո դեմ կամ սա­տա­նա­յի իշ­խա­նու­թյունն յուր բո­լոր հրա­պույր­նե­րով, ո­րոնք տե­սա­նե­լի են դառ­նում մար­դուն (Եվա­յին) օ­ձի կեր­պա­րան­քով, օ­ձի ար­տա­հայտու­թյամբ: Պտու­ղը ներ­կա­յա­նում է, որ մար­դը ձգտի նո­րա հրա­պու­րիչ գո­յու­թյունն ինք­նու­րույնա­բար վա­յե­լե­լու, իսկ օ­ձը զարկ է տա­լիս մար­դու լոկ մարմ­նավոր, աշ­խար­հա­յին գրգիռ­նե­րին ու ձգտման ընդ­դեմ Աս­տու­ծո, նախ զար­թեց­նե­լով նո­րա մեջ ան­հավա­տու­թյուն դեպի Աս­տու­ծո սերն և ար­դա­րու­թյունը և ա­պա վա­ռե­լով նո­րա մեջ կեղծ ինք­նու­րույնու­թյուն կամ ան­կա­խու­թյուն: Պտու­ղը գրգռում է մար­դու զգա­յա­կան կողմն և վա­ռում է նո­րա ա­գա­հու­թյունն, իսկ օ­ձը` սա­տա­նա­յի տե­սա­նե­լի ար­տա­հայտու­թյունը, խա­բում է և ներշն­չում է մար­դու մեջ կեղծ ա­զա­տու­թյուն Աս­տու­ծուց կա­խյալ վի­ճա­կից և ինք­նու­րույն խա­բու­սիկ տի­րա­պե­տու­թյուն աշ­խար­հի վրա: Այս­պես է լի­նում մար­դու ամեն մի մե­ղան­չա­կան փոր­ձու­թյան մեջ նաև այժմ, երբ ար­թուն հա­սա­կում նո­րա մտա­ծո­ղու­թյունն ու անձ­նավո­րու­թյունը զորա­նում է, և մարդ սկսում է քննա­դա­տա­կան դիրք բռնել ու տա­տա­նվել աշ­խար­հի հրա­պույրի ու ժա­մա­նա­կավո­րի և աստվա­ծա­յի­նի, հավի­տե­նա­կա­նի ու հո­գևո­րի մեջ:

Մար­դը սկզբում հնա­զանդ մնաց, սա­կայն հետո հրա­պուր­վելով պտղից ու սա­տա­նա­յից (Հովհ., Ը 44. Հայտ., Բ 9. Ե­ղի­շե, 28. Եզ­նիկ, 46-51), յոթ­նյակ մեղք (Հարց., 279) գոր­ծեց, այ­սինքն` անհ­նա­զան­դու­թյամբ ձգտեց ա­գա­հու­թյան ճա­նա­պար­հով դեպի ամ­բար­տավա­նու­թյուն. ին­քը մարմ­նով ու հո­գով Աս­տու­ծո ստեղ­ծածն էր և պետք է, Աս­տու­ծուց կա­խյալ լի­նե­լո­վը, երկ­րի վրա տեր լի­ներ, բայց նա կա­մե­ցավ ին­քյան աստվա­ծաց­նել և Աս­տվա­ծա­նից կա­խումն ար­հա­մար­հել[1]: Ա­հա այդ ժա­մա­նակ նա բա­ժան­վեց Աս­տու­ծո հա­ղոր­դակ­ցու­թյունից, «կո­րոյս, զոր ու­նէր զփառս ան­մա­հու­թեանն» (Ս. Հարք. առ Ե­ղիշ., 28), կորց­րեց մտքի տե­սու­թյան պայ­ծա­ռու­թյունն ու յուր ման­կա­կան ան­մե­ղու­թյունն և օտա­րա­ցավ Աս­տու­ծուց (Ընդհ., 406, 412). այ­սինքն` նախ` ան­հավա­տու­թյամբ վա­ռվեց դեպի Աս­տված ու բա­ժա­նվեց նո­րա­նից, ա­պա` ինք­նա­սի­րու­թյամբ բոր­բո­քվեց ու կա­մե­ցավ աստվա­ծա­նալ, և վեր­ջա­պես այդ ա­մե­նի հե­տևանքն ե­ղավ, որ գլո­րվեց կա­տար­յալ աշ­խար­հա­սի­րու­թյան մեջ: Ուստիև հետզ­հետե հա­կվելով դեպի չա­րը` ըն­կավ նե­ղու­թյանց մեջ, կորց­րեց նաև յուր անշ­փոթ եր­ջան­կու­թյունն, ու երկ­պա­ռա­կու­թյուն ըն­կավ նո­րա մտքի, կամ­քի ու խղճի մեջ: Ա­պա իս­կա­պես բա­ցվե­ցան նո­րա աչ­քե­րը, ըստ պատ­մա­ծին, և սկսավ զգալ յուր մեր­կու­թյունը[2]: Այս մեր­կու­թյան զգա­ցումն էլ ոչ միայն մարմ­նավոր էր, այլև` հո­գևոր, վասնզի պա­տվի­րա­նա­զան­ցու­թյամբ մարդ ան­հավատ գտնվեց դեպի Աստ­ված, ամ­բար­տավան յուր ան­ձով և բռնվեց աշ­խար­հա­սի­րու­թյամբ: Սո­քա հիմ­նա­կան մեղ­քերն են, ո­րոն­ցից բղխում են ա­մե­նայն տե­սակ մեղ­քեր ու չա­րիք­ներ, զի մար­դու մե­ղան­չու­մը լի­նում է նո­րա` դեպի Աս­տված, դեպի յուր անձն ու դեպի աշ­խարհն ու­նե­ցած սխալ վե­րա­բեր­մուն­քից: Թեև մար­դը այդ սխալ վե­րա­բեր­մուն­քով Աս­տու­ծո պես դար­ձավ, այ­սինքն` սկսավ զգալ, որ ինքն ինք­նու­րույնա­բար աշ­խար­հի տերն է, սա­կայն Աս­տված նո­րան զգալ տվավ, որ խա­բված է` դուրս ա­նե­լով նո­րան դրախ­տից և հրեղեն սրի ար­գել­քը դնե­լով նո­րա մուտ­քի վրա: Աս­տված նո­րա խա­բված լի­նե­լը զգալ տվավ նաև այ­նով, որ թույլ տվավ նո­րան ընկ­նել յուր մեղ­քի հե­տևանք­նե­րի մեջ, զի ինչ­պես որ ար­դա­րու­թյունն ու սրբու­թյունն են ան­բա­ժան Աս­տու­ծուց, այն­պես էլ մեղքն ու տան­ջան­քը (պա­տի­ժը) ան­բա­ժան են մար­դու պա­տվի­րա­նա­զան­ցու­թյան մեջ: Մար­դու` դեպի աշ­խարհն ու­նե­ցած սխալ վե­րա­բեր­մուն­քից հառաջա­ցավ այն, որ նա, Աս­տու­ծուց կտրված լի­նե­լով, ոչ թե ինք­նու­րույն տեր դար­ձավ աշ­խար­հի վրա` ըստ յուր սպա­սա­ծին, այլ, ընդ­հա­կա­ռակն, նո­րա գե­րին, նո­րա­նից ա­կա­մա կա­խվա­ծը, նո­րա մեջ անմ­խի­թար տան­ջվող, ան­հույս հա­ռա­չող:

Աս­տված էր աշ­խարհն ստո­րադ­րել մար­դուն. մարդն էլ, Աս­տու­ծուց վտա­րան­ջե­լով, չէր կա­րող տի­րել աշ­խարհն, այլ են­թար­կվեց նո­րան. նա յուր ան­հավա­տու­թյամբ սկսավ ձգտել ոչ թե դեպի Աս­տված, այլ դեպի աշ­խարհն, ուստիև ոչ թե բարձ­րա­ցավ, ինչ­պես սպա­սում էր, այլ ըն­կավ ա­նաս­նա­կան աշ­խար­հի շար­քը (Հուդ., 10. Բ Պետր., Բ 12):

 

 

[1] «Ադամայ ոչ եթէ մեծ էին գողանքն, այլ հատումն միոյ ինչ մրգոյ, եւ արդ տես զբա­զում հոյլս պատուհասիցն, զանիծիցն եւ զմահուցն, ոչ միայն ի վերայ Ադամայ, այլ եւ ամենայն ծննդոց Ադամայ. զի ոչ եթէ գողուն մրգոցն եղեւ պարտապան, այլ հրա­մանացն Արարչին եւ բանի բերանոյ նորա»: Ս. Հովհ. Մանդ., 115: Հմմտ. Սարկ. Վարդ., Աղոթք (Սոփ.), 5-7:

[2] «Ի սկզբանէն Ադամ ի դրախտի անդ մերկ էր Եւայիւ հանդերձ. այլ ոչ եթէ վասն ան­դամոցն խոտան տանիւր ի դրախտէ անտի: Իբր ոչ եթէ մարմինքն մեղաց պատ­ճառք են, այլ որք վարենն չարաչար զմարմինն ի կորուստ»: Ս. Կյուրեղ, Կոչ. Ընծ., էջ 115:

 

Արշակ Տեր-Միքելյան

«Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու Քրիստոնեականը» գրքից

 

23.09.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․