Ոմն եղբայր թողեց աշխարհը, ունեցվածքը բաժանեց աղքատներին և մի փոքր դրանից թողնելով իր կարիքների համար՝ գնաց աբբա Անտոնիոսի մոտ: Իմանալով այդ՝ ծերը նրան ասաց. «Կամենո՞ւմ ես լինել մենակյաց՝ գնա՛ այսինչ գյուղը, միս գնի՛ր, կապի՛ր մերկ մարմնիդ վրա և ե՛կ այստեղ»: Երբ եղբայրը կատարեց այս, ծերի մոտ գալու ճանապարհին գազաններն ու թռչունները խոցոտեցին նրա մարմինը, և գալով՝ նա ցույց տվեց իր խոցոտված մարմինը: Սուրբ Անտոնիոսը նրան ասաց. «Նրանք ովքեր թողնում են աշխարհը և կամենում են ինչք ունենալ, այսպես կխոցոտվեն դիվական մարտից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016