Մարդը ցանկացավ մեղք գործել: Հազիվ էր հասցրել մտածել այդ մասին, երբ մեղքն իսկույն հայտնվեց նրա առջև:
- Ահա՛ և ես, քաղցր, հաճելի, հարմար: Վերցրո՛ւ, չես փոշմանի:
Մարդն ընդառաջ գնաց մեղքին, սակայն ոտքն ասես նրա վերջին բառերին դիպավ. «Չե՞մ փոշմանի…»
Նա հանկարծ հիշեց, թե որքա՜ն դառը, ճնշող ու ծանր է լինում մեղանչելուց հետո: Եվ Աստծու օգնությունն աղերսելով, ողջ ուժով հրաժարվեց մեղքից:
Հրաժարվեց ու միանգամից զգաց, թե ի՜նչ քաղցրություն, թեթևություն ու ազատություն իջավ հոգու վրա:
Իսկ ամենակարևորը՝ այդ զգացումները այնուհետև էլ չլքեցին նրան: Մի բան, որ երբեք չի լինում մեղանչելուց հետո…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի