Թագավորն իր երկու որդիներին կանչում է և հրամայում, որպեսզի փոքր որդին արշավանքի ժամանակ զորքին առաջնորդի: Արքայի մեծ որդին նեղսրտում է և ասում.
- Լավագույնս տիրապետում եմ զինվորական արվեստին և ուսուցանում շատերին: Ինչո՞ւ ինձ իշխանություն չես տալիս զորքին առաջնորդելու համար:
Թագավորը պատասխանում է.
- Կարծում ես պալատում գրքեր կարդալով զինվորական արվեստի՞ն ես տիրապետում: Երբևէ նույնիսկ նետ ու աղեղ ձեռքդ չես վերցրել և թիրախին հարվածել, իսկ փոքր եղբայրդ ոչ միայն գիտելիք ունի, այլև մշտապես պատերազմներին ու ճակատամարտերին է մասնակցել, սխրանքների միջով անցնել: Այժմ, քե՞զ վստահեմ, երբ քո խոսքի և գործի մեջ միայն տեսություն է, իսկ եղբորդ խոսքի և գործի մեջ՝ զորություն և առաջնորդություն:
Մեծամտությունն ու ինքնահավանությունը թույլ չեն տալիս, որպեսզի Նախախնամության կողմից աստվածային պարգևներ տրվեն, հակառակ դեպքում այնպիսի հավատքի ուժ կտրվի, որը լեռներ կտեղաշարժի:
Հովհաննես Մանուկյան