Մի գավաթ գինի

Գինեգործը ընկնում է մի մեծ փոսի մեջ և օգնություն կանչում: Մի գյուղացի անցնելիս լսում է և շտապում օգնել, սակայն ասում է.

- Ի՞նչ կտաս, մինչ քեզ այս փոսից դուրս հանելը. ընտանիքս սոված սպասում է, երբ տուն հաց կտանեմ:

Գինեգործը գրպանից հանում է ոսկեդրամները, մտմտում ու նորից դնում գրպանը և պատասխանում.

- Իմ պահեստում ավելացած գինի ունեմ, որն այժմ թագավորի համար եմ տանում: Սայլս մոտակայքում է, որի վրա այդ գինով լի կճուճն է, և գավաթներ կան: Գնա և միայն մի գավաթ գինի խմիր:

Գյուղացին շտապում է այդտեղ, սակայն ագահորեն խմում է ամբողջ կճուճի գինին, հարբում, օրորվելով գալիս, և ինքն էլ է ընկնում նույն փոսը: Գինեգործը զղջալով ասում է.

- Ագահություն և ժլատություն արեցի: Արդ, երբ դուրս գամ այստեղից, սխալս կուղղեմ, քանի որ Աստված տեսնում է, թե մենք մեր սրտի ունեցածի՞ց ենք տալիս, թե՞ ավելացածից և բացահայտում է այն ու մեզ խրատում:

 

Հովհաննես Մանուկյան

25.02.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․