Մի երիտասարդ կին որոշեց աբորտ անել: Իսկ նրա մայրը հավատացյալ ու աստվածավախ կին էր և նրա ճանապարհը փակելով՝ ասաց.
- Այս ի՞նչ ես ուզում անել, բավական չէ, որ մարդ ես սպանելու, դեռ առանց մկրտության էլ հավերժությո՞ւն ես ուղարկելու:
- Իսկ ի՞նչ անեմ,- փորձեց արդարանալ երիտասարդ կինը,- առանց այդ էլ երեխաներս ուտելու բան չունեն, հիմա մեկին և՞ս լույս աշխարհ բերեմ:
- Ահա, թե ինչ կանենք,- առաջարկեց մայրը,- դու միայն լույս աշխարհ բեր նրան: Մենք նրան իսկույն կմկրտենք ու… կսպանենք: Ի՞նչ տարբերություն՝ կես տարի շուտ, կես տարի ուշ: Այդպես գոնե նրա հոգին կփրկենք: Ես ինքս դանակը ձեռքդ կդնեմ:
Լաց եղավ երիտասարդ կինն ու չգնաց երեխային սպանելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի