25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր հարցրեց հայր Մովսեսին և ասաց. «Ի՞նչ պետք է անի մարդ, երբ փորձություններ են գալիս նրա վրա, կամ երբ թշնամին իր խորհուրդներն է բերում նրա մտքում»: Ծերը նրան ասաց. «Պետք է ընկնել Աստծո առջև և լաց լինել, որպեսզի օգնի և փրկի իրեն: Եթե այս անի, արագորեն հանգիստ կգտնի, եթե զղջումով և իմաստությամբ աղոթի, ինչպես որ գրված է. «Չվախեցա ես նրանց բյուրավոր զորքերից» (Սաղմ. Գ 7), նաև` «Ինձ ի՞նչ կանի մարդը, քա նի որ դու ինձ հետ ես, Տե՛ր» (Սաղմ. ՃԺԷ 6). և որքան էլ հաղթվենք մարմնավոր ախտերից, ողբալն ու կոծելը չդադարեցնե՛նք, որպեսզի չհասնենք հավիտենական ողբին»: Դարձյալ ասաց. «Մարդն արտասուքներով է ստանում առաքինություն, որովհետև արտասուքներով է ստանում մեղքերի թողություն: Իսկ մինչ ողբում ես, քո հառաչանքների ձայնը մի՛ բարձրացրու, և թո՛ղ քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը (Մատթ. Զ 3). և այս էլ է հայտնի, որ ձախը՝ ամբարտավանությունն է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016