Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին

Ոմանք հարցրին հայր Սիսոյին և ասացին. «Եթե որևէ եղբայր ընկնի, պետք է մեկ տարի ապաշխարի՞»: Ծերն ասաց. «Չափազանց խիստ է այդ խոսքդ»: Նրանք ասացին. «Լա՞վ է, եթե վեց ամիս ապաշ­խարի»: Ծերն ասաց. «Այդ ևս շատ է»: Նրանք ասացին. «Լավ, բայց կարելի՞ է, որ նա մեղանչի և մեզ հետ սեղան նստի»: Ծերն ասաց. «Ո՛չ, թող մի քանի օր ապաշխարի, և հավատում եմ, որ եթե կատար­յալ մտքով և սրտի զղջումով երեք օր ապաշխարի, Աստված կընդունի նրա ապաշխարությունը և կթողնի նրա հանցանքները»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.08.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․