25 Նոյեմբեր, Բշ
Աբբա Ղոնգինոսն ասաց. «Պահքը նվաղեցնում է մարմինը, հսկումը սրբում է միտքը, լռությունը սուգ է հարուցում, իսկ սուգը մարդուն պահում է առանց մեղքերի»: Եվ ինքը` աբբա Ղոնգինոսը, իր մեջ մեծ սուգ ուներ սաղմոսելիս և աղոթելիս: Մի օր նրա աշակերտը նրան հարցրեց. «Այսպե՞ս է հոգևոր կարգ ու կանոնը, հա՛յր, որ իր պաշտամունքի մեջ մենակյացը պետք է լաց լինի»: Եվ ծերն ասաց. «Այո՛, որդյա՛կ, ա՛յս է կանոնը, որը, սակայն, Աստված չի պահանջում, քանզի Աստված մարդուն չարարեց սգալու համար, այլ խնդության և ուրախության համար, որպեսզի սրբությամբ և անմեղությամբ փառավորի Աստծուն, ինչպես հրեշտակները: Մարդը, սակայն, երբ մեղքի մեջ ընկավ, այնժամ նրան անհրաժեշտ եղավ սուգը, քանզի որտեղ մեղքեր չկան, այնտեղ լաց լինելու կարիք էլ չկա»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016