25 Նոյեմբեր, Բշ
Ծերն ասաց. «Ապաշխարելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդն առանձնանա և անհոգ լինի բոլոր աշխարհական գործերից, լինի զղջասիրտ և ողբացող, ոչ մեկին չնեղի և չձանձրացնի, այլ նախատելով նեղի իր անձը և արթուն ու զգաստ լինի մտքով, և ջերմագին արտասուքներով մշտապես խնդրի Աստծո ողորմությունը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016