25 Նոյեմբեր, Բշ
Ալեքսանդրիայի արքեպիսկոպոս երանելի Աթանասն աղաչեց հայր Պամբոյին լեռից իջնել քաղաք: Երբ նա իջավ, այնտեղ մի պոռնիկ կին տեսավ և սկսեց լաց լինել: Նրան տեսնողները հարցնում էին, թե ինչո՞ւ է ողբում հայրը: Եվ նա ասաց. «Երկու պատճառով եմ լաց լինում. մեկը` սրա հոգու կորստյան համար, մյուսը` որ ես այնքան ջանադիր չեմ Աստծուն հաճոյանալու մեջ, որքան սա` մարդկանց»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016