23 Նոյեմբեր, Շբ
Հայրերից մեկը ճգնում էր Ռայիթում, այն տեղում, որ կոչվում է Քաղկաս: Եկավ նրա մոտ ծերերից մեկը և ասաց նրան. «Աբբա՛, երբ մի եղբոր որևէ գործով տեղ եմ ուղարկում, տրտմում եմ ու մտահոգվում»: Աբբան նրան ասաց. «Երբ ես ինձ սպասարկող եղբորը ուղարկում եմ ինձ անհրաժեշտ բաների համար, նստում եմ դռան մոտ, իսկ երբ խորհուրդներս հարցնում են` արդյոք ե՞րբ կգա եղբայրը, ես ասում եմ. «Իսկ եթե նրանից առաջ գա մեկ այլ եղբայր՝ հրեշտակը, որ տանելու է քեզ Տիրոջ մոտ, ի՞նչ կլինի արդյոք»: Այսպես նստելով՝ դուրս եմ նայում, հոգոց հանում, մեղքերս լալիս և ասում. «Ո՞ր եղբայրն առաջինը կգա և ներս կմտնի` ներքևի՞նը, թե՞ վերևինը»: Եվ սրանից մեծ օգուտ քաղած` ծերի մոտից գնաց այն եղբայրը և այդուհետ ինքն էլ էր նույն կերպ վարվում:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016