Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը

«Զերկարութիւն կենաց հօր մեր Աստուածազգեաց, շնորհեա պետին մեր հարց հովուել զմեզ»


Սիրելի՛ Վեհափառ Տեր,
Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր դասի և հավատավոր զավակների անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝  ծննդյան տոնի բարեբաստիկ առիթով:
Միածնաէջ Սուրբ Տաճարում Աստծո կամոք և հայոց ազգի զավակների ընտրությամբ Դուք ստանձնեցիք  Քրիստոսի խաչով հաղթանակած հայոց հոտի առաջնորդությունը: Որպես Լուսավորչի Աթոռի 132-րդ գահակալ՝  Ձեր նվիրումով և ողջախոհությամբ եղաք  քրիստոնեական հավատքի, սիրո և եղբայրության քարոզիչը՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի:

Մեր աղոթական հոգու ցանկությունն է Ձեզ բազում տարիներ տեսնել Հովվապետի նվիրական սպասավորության մեջ, հայցել Բարձրյալն Աստծուց քաջառողջություն և երկար տարիների արդյունաշատ իրագործումներ:

«Տուր նմա ցուպ հուժկու» ի շահ և հօգուտ հայ ժողովրդի և ի պայծառություն Հայաստանյայց եկեղեցու:

Վեհափառ Տեր, մենք բոլորս քաջ գիտենք, եթե անգամ մարդիկ լռեն, պիտի  աղաղակեն կենդանաշունչ քարերը, քանզի «վարձք Ձեր բազում են յերկինս և յերկրի»:

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ  և Սուրբ Աջոյն՝

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ

21.08.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․