Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին

Հայր Թեոդորոսի մոտ գնաց ոմն եղբայր և երեք օր այնտեղ մնալով` աղաչում էր, որ խոսք լսի նրանից: Սա բնավ չխոսեց նրա հետ և ոչ մի բան չասաց: Այն ժամանակ նա այնտեղից տրտմած դուրս եկավ: Ծերի աշակերտն ասաց նրան. «Հա՛յր, ինչո՞ւ ոչ մի բան չասացիր նրան. ահա տրտմած գնաց»: Ասաց ծերը. «Վերջացրո՛ւ, եղբա՛յր, ի՞նչ ասեի նրան, քանզի նա վաճառական էր և կամենում էր օտար բանի վրա հարստանալ, որովհետև ոչ թե ըմբռնելու համար էր կամենում խոսքն ուսանել, այլ` մարդկանց առաջ ձևանալու»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

11.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․