23 Նոյեմբեր, Շբ
Սկյութացիների մասին ասում էին, թե երբ մեկն օգնում էր ընկերոջը և կատարում նրա գործը, դա չէին դիտում որպես առաքինություն, այլ որպես մեղքի քավություն: Ասում էին նաև, թե երբ գնում էին Եգիպտոս և կամենում էին վերցնել հնձի վարձը կամ իրենց ձեռագործի գինը, յուրաքանչյուր ոք իր կարիքների չափն էր սահմանում՝ ըստ անհրաժեշտության, իսկ մնացածը տալիս էին այրիներին և որբերին: Հայր Հովհան Կարճահասակի մասին ասում էին, թե նա ամբողջն էր բերում` ասելով. «Իմ այրիներն ու որբերը Սկյութիայում են»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016