Ողջ եմ

Մի ծեր վանական, մտքերով խորասուզված, գնում էր անապատով և հանկարծ մի խորը փոսի մեջ ընկավ: Վանականները, նրան գտնելով, որոշեցին, որ մահացել է և գերեզմանոցի մատուռը տարան: Որքան մեծ եղավ նրանց զարմանքը, երբ ծերը գիտակցության եկավ:

- Իսկ մենք կարծեցինք, թե մահացել ես, եղբա՛յր,- բացականչեցին նրանք:

- Իսկ ես, ընդհակառակը, գիտեի, որ ողջ եմ,- հանգիստ պատասխանեց ծերը:

- Որտեղի՞ց գիտեիր, որ չես մահացել, եթե կյանքի նշաններ ցույց չէիր տալիս:

- Սոված էի և ոտքերս սառչում էին:

- Հետո ի՞նչ:

- Մտածեցի՝ եթե մահացել եմ, ապա պետք է կամ դրախտում լինեմ, կամ՝ դժոխքում: Բայց եթե դրախտում եմ, ապա չեմ կարող սոված լինել, իսկ եթե դժոխքում՝ ոտքերս չեն կարող սառչել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

04.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․